01.07.2013|
15:50
Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն արթնանում է անօթևանների կացարանում` գիշերելու իր մշտական վայրում: Առավոտյան մոտ ժամը 10-ն է: Սկսվում է փողոցային կյանքը` անկախ եղանակից: Հիվանդ է, թե ոչ, կամա թե ակամա, Յոսը ստիպված է հեռանալ, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից: Դրսի ցրտին 12 ժամ դիմանալը հեշտ չէ: Բայց այս օրն ուրիշ է: